Մոսկվայում հարձակման է ենթարկվել իրավապաշտպան Ելենա Պոնոմարյովան։ Հաղորդվում է, որ հասարակական տրանսպորտի կանգառում անհայտ անձինք կանաչ հեղուկ են լցրել Պոնոմարյովայի վրա, ինչի հետևանքով իրավապաշտպանը աչքի երկրորդ աստիճանի այրվածք է ստացել:

 

Ռուսաստանցի իրավապաշտպանն ավելի վաղ ահազանգել էր իր ու իր ընտանիքի դեմ սպառնալիքների մասին։ Մոսկվայի մարզի փաստաբանների պալատի հայտարարության համաձայն՝ Պոնոմարյովան միառժամանակ առաջ դիմել էր իրավապահներին, սակայն մեղավորներ մինչ օրս չեն հայտնաբերվել։

Անցած օրերին էլ Չեչնիայում դիմակավորված անձանց կողմից դաժան ծեծի են ենթարկվել ռուսաստանցի լրագրող Ելենա Միլաշինան և փաստաբան Ալեքսանդր Նեմովը։ Կատարվածի վերաբերյալ Ռուսաստանի քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել, սակայն քրեական գործի հարուցման մասին ոչինչ հայտնի չէ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest