Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին որոշել է դատապարտել 11 տարի 6 ամիս ազատազրկման, հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։

Հայաստանի Զինված ուժերի ծառայողները մասնավորապես, մեղավոր ճանաչվեցին դիվերսիայի փորձի, Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու համար:

Հիշեցնենք՝  մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր, իսկ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել էր  ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:  Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը։

Ավելի վաղ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ իբրև թե հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ: Ավելի ուշ հայկական կողմը հերքել էր այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ դա բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest