Այսօր՝ հուլիսի 3-ին, Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) բավարարրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը և դադարեցրեց դատավոր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։

Նկատենք՝ Դավիթ Հարությունյանը գործի քննությունը վերսկսկելու միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն Դատական Խորհրդին, որի պատճեներն ուղարկել է գործի քննությանը մասնակցող բոլոր անդամներին՝ բացի Կարեն Անդրեասյանից:

Միջնորդությամբ դատավորը նշել էր, որ գործի դատական նիստերի արձանագրությունն ու նյութերը ուսումնասիրելուց հետո ի հայտ են եկել նոր հանգամանքներ: Սակայն ԲԴԽ-ն անտեսեց այդ հանգամանքը:

Դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթի առիթը, հիշեցնենք, դատավորի հարցազրույցը, որտեղ Հարությունյանն անդրադարձել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարություններից մեկին և այն անթույլատրելի համարել:

Առնչվող հրապարակում․ «Դատավորներին լռեցնելու պրակտիկա է ձևավորվում». Դավիթ Հարությունյանի պաշտպանները արդեն որոշել են՝ գանգատ կուղարկեն ՄԻԵԴ

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest