2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը այսօր շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը, որտեղ հրավիրվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս պահին նա պատասխանում է պատգամավորների հարցերին։ Հանձնաժողովի նիստը, ի տարբերություն նախորդ նիստերի, ուղիղ եթերով հեռարձակվում է։

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները, ինչպես նախորդ նիստերին, այս անգամ ևս ներկա չեն նիստին։ Նիստը նախագահող Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ դուրս են գրել ընդդիմադիրների տարբեր օրերին հնչեցրած հարցերն ու իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դրանք կուղղի վարչապետին, «որպեսի որևէ հարց չմնա օդից կախված»։

Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ պետական գաղտնիք պարունակող հարցերին վարչապետը կպատասխանի փակ ռեժիմում։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest