Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկով՝ Սարգիս Կասյանի անունը կրող փողոցը վերանվանվեց Վազգեն Ա-ի անվամբ: Այդ մասին որոշուը հաստատվել է Երևանի ավագանու նիստում։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով․
«Այժմ հարցը ընդունվեց, ինչը մեծ կարևորություն ունի մեր ժողովրդի իրական նվիրյալների անունն ու անմահ գործը հիշելու համար։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին է այդ մասին գրառում կատարել․«Երևանի ավագանին գուցե չի պատկերացնում, թե ինչ մեծ գործ է արել: Մայրաքաղաքի քարտեզից ջնջվեց մեր պատմության ամենամեծ սրիկաներից մեկի՝ Սարգիս Կասյանի անունը: Այսօրվանից ունենք մեր ամենաերևելի կաթողիկոսներից մեկի՝ Վազգեն Առաջինի անունով փողոց: Շնորհավորում եմ բոլորիս:
Հ.Գ. 2017 թվականին ՀՀԿ-ն մերժել էր ջնջել Կասյանի անունը մեր քարտեզներից: Նման փոփոխության նախաձեռնությամբ հանդես էր եկել «Ելք» դաշինքը»