Մայիսի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ժամը 23.20-ին Իսակովի պողոտայում «Մակարով» ատրճանակով յոթ անգամ կրակել և սպանել է Դավիթ Թամարյանին:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ժամը 23.30-ին շտապօգնության ենթակայանից է ահազանգ ստացվել, որ կանչով մեկնել են Իսակովի պողոտայի 42/9 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 18-ամյա Դավիթ Թամարյանի դիn՝ հրազենային վնասվածքներով: 26-ամյա երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին: Նա ձերբակալվել է:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, ստեղծվել է քննչական խումբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի պարկուճներ, առգարավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և զննվել: Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները, այդ թվում նաև՝ շարժառիթը լիարժեքորեն պարզելու նպատակով։

Ըստ տեղեկությունների, տեղի ունեցածը վենդետա է՝ սպանված 18-ամյա Դավիթ Թամարյանի հայրը 7 տարի առաջ սպանել էր 26-ամյա սպանողի եղբորը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest