Հայաստանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակում դիրքերը գնդակոծելու մասին Բաքվի հաղորդումը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին և լույս 30-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան և արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է», — հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Բաքուն, մասնավորապես, հաղորդել է, թե մայիսի 29-ի ժամը 19:00-ից մայիսի 30-ի ժամը 03:55-ը ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծվել են19 անգամ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest