Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Այդ մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ ՀՀ ՔՕ այս հոդվածը վերաբերում է մարդուն առևանգելուն:

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նշվում է, ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ։

Նկատենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Աշոտ Փաշինյանին առևանգողները «Որդիների կանչ» հկ-ի անդամներն են: Այդ կազմակերպությունը ստեղծել են պատերազմում զոհված զինծառայողների անդամները:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest