2023 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում նախապես ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայող, արդարադատության ավագ ենթասպա Կ.Կ.-ին:

ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ խուզարկության ընթացքում վերջինս իր սպորտային պայուսակից ինքնակամ հանել և հանձնել է պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 2 USB լար և լիցքավորման սարք: Այլ արգելված իրեր Կ.Կ.-ի մոտից չեն հայտնաբերվել:

Կ.Կ.-ն բանավոր հայտարարել է, որ նշված արգելված իրերը նախապես վերցված գումարի դիմաց պատրաստվում էր փոխանցել դատապարտյալ Մ.Ա.-ին:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից Կ.Կ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ և նախաձեռնվել է քրեական վարույթ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest