Այսօր Ստեփանակերտում բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել։ Նախքան միջոցառումը, սոցցանցերի օգտատերերը մտավախություններ էին հայտնում, որ հանրահավաքին ոմանք կարող են սադրանքի դիմել և ռուսական դրոշներ ծածանել։ Սակայն միջոցառմանը միայն ՀՀ և Արցախի դրոշներ են բարձրացվել, և միայն մեկ ուղերձ է հնչել՝ Արցախը եղել, կա և կլինի հայկական։

Հանրահավաքի մասնակիցները բարձրացրել են «Պահանջում ենք ՄԱԿ-ի խաղաղապահներ», «Պուտինը խոսքերի համար պատասխանատու չէ» կարգախոսներով պաստառներ։ Սակայն հանրահավաքի կազմակերպիչների փոխանցմամբ, ոստիկանները մասնակիցներից առգրավել են այդ բովանդակությամբ պաստառները։ 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest