Այսօր Հաղթանակի զբոսայգում հարգանքի և խոնարհման պաշտոնական միջոցառումից առաջ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Լրագրողները մասնավորապես, հետաքրքրվել են՝ ովքեր են 5-րդ շարասյան ներկայացուցիչները, որոնց մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան, Քյարամյանը հաստատել է, որ պատերազմի ժամանակ 5-րդ շարասյուն եղել է և հավելել․

«5-րդ շարասյուն կար և ենթադրում եմ՝ հիմա էլ կա։ Այդ 5-րդ շարասյան վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում։ Գործերի մի մասի ընթացքը արդեն իսկ լուծվել է, մի մասը հանրայնացվել է, մի մասն էլ նախաքննական շահից ելնելով դեռևս չի հանրայնացվում։ Բայց կգա ժամանակը երբ մեր հասարակությունը, հանրությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, հստակ կիմանա՝ ովքեր են 5-րդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով մենք պարտվեցինք և այդ պարտության հանգամանքները ոնց սկսվեցին, ոնց ավարտվեցին։ Ես ձեզ խոստանում եմ»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest