1915 թվականին հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության իշխանությունների իրականացրած ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է համարվում: Այսօր աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը, հարգում 1,5 մլն զոհերի հիշատակը։

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923 թվականներն ընկած ժամանակահատվածում թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվել են երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Նրանք կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով:

Բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ կատարվածը ճանաչել ու որակել են ցեղասպանություն։ Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest