ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սյունիքի մարզի Տեղ համայնքում Ադրբեջանի ԶՈւ–ի սադրանքի հետևանքով ապրիլի 11-ին զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են․ այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել.

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ Մկրտիչ Արմենի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, մայոր

Արիության մեդալով՝

Արթուր Ավետիսի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ

Հենրիկ Վաչագանի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, լեյտենանտ

Նարեկ Գագիկի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest