Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ապրիլի 11-ի արյունալի միջադեպի վերաբերյալ՝ շեշտելով, որ «հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար»:

Փարիզը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ «հայկական տարածքում, Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից 7 զոհ և մի քանի վիրավոր կա»:

Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարում է՝ այս միջադեպը վկայում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով, կոչ անելով կողմերին շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։

Ֆրանսիան լիակատար աջակցություն է հայտնում սահմանի հայկական կողմում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությանը, որը, ըստ Փարիզի, առանցքային դեր ունի լարվածությունը նվազեցնելու գործում: «Առաքելությունը կշարունակվի՝ ի նպաստ հրադադարի պահպանման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման», — ասված է հայտարարությունում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest