Տեղ գյուղում մարդիկ իրենց «տեղը» չեն գտնում։ Սյունիքի մարզի այս համայնքը երկու շաբաթ առաջ,  ոչ սահմանամերձ է դարձել, ոչ՝ սահմանապահ, այլ ուղիղ սահման է դարձել։ Բնկիչներն անզեն աչքով են ականատես լինում մարտական գործողություններին։

«Գնացել ձորի բերանը նստել էինք, իրենք կռվում էին»,-Տեղի բանկիչ Հրանտիկ Դալլաքյանն ապրիլի 11-ին աչքերով տեսածն է պատմում, թե ինչպես են ադրբեջանցիները հարձակվել հայկական դիրքերի վրա։ Ասում է՝ ձորից այս կողմ էլ պարզ երևում է, հայ զինվորականները տեղին պատասխան են տվել։

Տեղում, սակայն, սա բավարար չեն համարում։ «Ապագա կա ապագա» խոստացած Փաշինյանին 500-ից ավելի քվե տված գյուղում անվտանգային լուրջ միջոցներ են պահանջում։

Ադրբեջանական զորքերը 15 օր առաջ են եկել ու այս գյուղի բնակիչների վարելահողերում՝ ցորենը ցանված, խրամատ փորել, դիրք կառուցել և այնտեղից կրակել հայկական դիրքերի ուղղությամբ։ «Մի հարյուր հեկտար մնաց թուրքին, մի երկու հարյուր հեկտար էլ մեր զինվորները փչացրեցին, բայց իրենք մեղավոր չեն, պետք է դիրքավորվեին»,-ասում է Հրանտիկ Դալաքյանը, որ համագյուղացիների հետ գյուղի կենտրոնում նստած քննարկում են, թե ինչպե՞ս են թշնամուն անցած 300 տոննա հացահատիկի բերքի խնդիրը լուծելու։

Ապրիլի 11-ին Տեղ գյուղից մի քանի հարյուր մետր այն կողմ է ադրբեջանական կրակոցները հայրենիքը պաշտպանող չորս զինծառայողի կյանք խլել, վեցին էլ տարբեր մարմնական աստիճանի վնասվածքներ հասցրել։ «Զենք տվեք մեզ պաշտպանենք»,-ասում են Տեղում, որտեղի կառավարությունից բարձր մակարդակի պաշտոնյայի այց են պահանջում։

Տեղում համախմբման մասին են երազում։ Երևանից 180 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղում նայում, բայց անհասկանալի ու անտրամաբանական են համարում «նիկոլականների», «քոչարյանականների» ու «սերժականների» ամենօրյա սկանդալային արկածները՝ խորհրդարանում և դրանից դուրս։

«Զբաղված են իրար ծեծելով, իրար վրա թքելով։ Խորհրդարանը նայում ես հիասթափվում ես, իրար միս են ուտում։ Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ Տեղ գյուղի ժողովուրդն այնտեղ է, դու ո՞ւր ես, մի հատ արի ստեղ ․․․ Մեզ մնում է միասնությունը, համախմբումը։ Ժամանակին գային, կանգնեին, թուրքը չգար մտներ մեր դաշտը, մնար իր տեղը։ Այսօր էլ ԱԱԾ-ն ասում է՝ թուրքի հող է, ի՞նչ եք ուզում, այն էլ ԱԱԾ-ի գնդապետը»,-ասաց Հրանտիկ Դալլաքյանը։

Տեղ գյուղում գրեթե տուն չի մնացել, որի բակից չերևա, թե թշնամին ինչ է անում իրենց վարելահողերում։ Փաշինյանի նախորդ հինգշաբթի օրվա հայտարարությունն այստեղ էլ են լսել, թե բարելավում է եղել, բայց լսածը տեսածին չի համապատասխանում։  «Ութ հեկտար հող ունեինք, վարչապետի ասած ճշգրտումից հետո, էդ ութ հեկտարն էլ տվեցին իրենց։ Ի՞նչ բարելավում, ի՞նչն է բարելավվել։ Թուրքը ուզում էր մտներ ձորը, մեր տղերքի շնորհիվ չեն մտել, ի՞նչն է բարելավվել»,-ասաց Հրանտիկ Դալլաքյանը։

Տեղում դեռ տները չվերջացած հենց փողոցի մեջտեղում ԱԱԾ-ն ու ոստիկանությունը փակել են ճանապարհը։ Սա Տեղ համայնքից դեպի Լաչին տանող արդեն նախկին դարձած ճանապարհն է։ Այդ հատվածից, որը իրավապահները թույլ չեն տալիս տեսանկարահանել, դեպի աջ Արցախին կապող նոր ճանապարհն է։ Այն անցնում է Կոռնիձոր գյուղի տարածքով։ Սակայն, այդպես էլ ճանապարհն Արցախ չի հասնում, քանի որ Լաչինի միջանցքը դեռ փակ է թշնամու կողմից։

Ապրիլի 11-ին տեղի ունեցած ռազմական բախումից հետո և պաշտոնական լրահոսը, և բնակիչներն ասում են, որ կրակոցներ չեն լսել, սակայն, նշում են, որ այդ օրը կրակոցները հնչել են 16։00-19:00-ն ընկած հատվածում։ Գյուղացիներից ոմանք թաքնվել են նկուղներում։

«Վախեցանք, մտանք հարևանի պադվալը, մինչև ժամը 10-ն այտեղ էինք, մինչև սուս մնացին, գնացինք տուն»,-ասաց բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակչ էլ, որը հողամասում գյուղատնտեսական աշխատանքերով էր զբաղված պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը այցելի Տեղ համայնք։ «Թուրքն եկել է մեր հողերը վերցրել է, մեկը չկա, որ ասի՝ սա Սյունիքի հողերն է։ Ով հողերը տվել է, ով ստորագրել է, թող գա այստեղ»,-ասաց նա։

Ապրիլի 11-ի բախումներըն, ըստ գյուղի բնակիչների, թշնամական կողմը սադրել է նոր տարածքներ օկուպացնելու նպատակով, ինչը չի հաջողվել։ Այստեղ հիացական խոսքերով էին ներկայացնում հայ զինվորների սխրանքերը։

Տեղում Նիկոլ Փաշինյանի խաղաղության դարաշրջանին չեն հավատում, նշում են՝ հարցերը պետք է ուժով լուծել, պետությունից զենք են ուզում, որ ինքնապաշտպանվեն։

Բանկիչների այս խոսքերը անվիճելիորեն բնութագրում են իշխանությունների՝ մարդկանց  անուշադրության մատնած վերաբերմունքի մասին։ Չնայած առկա լրջագույն խնդիրներին Տեղում ասում են՝ գյուղից ոչ ոչք չի հեռացել և չեն հեռանալու։

Նարեկ Կիրակոսյան

Մանրմասները՝ տեսանյութում։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest