Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Պաշտպանության նախարարությունից: Այլ մանրամասներ ՊՆ-ն չի հաղորդում:
Ներքին գործերի նախարարությունն էլ տեղեկացրել է, որ հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը ոստիկանության Կապանի բաժանմունքում է:
Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները 3 օր է՝ շարունակվում էին։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Առաջին ձերբակալվածը հայտնաբերվել էր Աշոտավան համայնքում:
Առնչվող հրապարակում- Ինչպես են աշոտավանցիները բռնել ադրբեջանցի զինծառայողին․ «Ասաց սոված է, իրեն հալածում են, փախել է»
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: