Ադրբեջանցիների՝ Սյունիքի մարզի գյուղեր մտնելու մասին լուրը ցնցեց Հայաստանը։ Ադրբեջանցի զինծառայողները Նախիջևանի կողմից հասել էին Սիսիանի մաս կազմող Բնունիս և Աշոտավան բնակավայրեր։ Բնակիչներն ահազանգում են, որ Բնունիսում թշնամական պետության զինվորները թակել են բնակիչները դռները, ուղիղ առերեսվել հայերի հետ, ինչն անհանգստություն է առջացրել մարդկանց շրջանում։ Տագնապն էլ ավելի է խորանում, երբ պաշտոնապես հայտարարվում է, որ ադրբեջանցիներից մեկը ձերբակալվել է, երկորդին՝ փնտրում են, իսկ ոչ պաշտոնապես հայտարարվում է երրորդի գոյության մասին։

Աշոտավան համայնքի վարչական ղեկավար Արմեն Բեգլարյանը Forrights.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են իր ղեկավարած գյուղում չեզոքացրել սահմանը հատած թշնամուն։

«Ադրբեջանցի է, բռնել ենք, հանձնել ենք։ Գիշերը՝ ժամը 12:30-ին էր, գյուղի ծայրամասում։ Պատահաբար իմացանք, բնակիչները տեսել են, որ անծանոթ մարդ է, փողոցով անցնում է»,-ասաց վարչական ղեկավարը։

Բեգլարյանի խոսքով՝ մինչ իրավապահների ժամանաումը ադրբեջանցի զինծառայողին տեղափոխել են այնպիսի վայր, որ չկարողանա փախչի։

«Տարել էին մեկի հայաթում պահել են, մինչև ոստիկանությունը եկավ։ Ոստիկանությունն եկավ, ռազմական ոստիակնությունն եկավ ու անմիջապես տարավ։ Երևի փաստաթղթեր չկար, հեռախոս չկար մոտը»,-ասաց Արմեն Բեգլարյանը՝ նշելով, որ ադրբեջանցին զինված չի եղել, 19 տարեկան է եղել, այլ մանրամասներ չեն կարողացել պարզել, քանի որ նա հայերեն չի կարողացել խոսել, աշոտավանցիներն են էլ՝ ադրբեջաներեն։

Ըստ վարչական ղեկավարի, թշնամական պետության բանակի զինվորին, սովն ու հրամանատարության վատ վերաբերմունքն է ստիպել անցնել Հայաստանի սահմանը։

«19 տարեկան էր, չիմասցանք, թե էն մեկի հետ որտեղ են իրար կորցրել, ադրբեջաներեն չգիտեինք, որ հետը շփվեինք։ Զինված չէր մտել գյուղ, զենքը պահել էր։ Սոված էր, ուտելիք էր ուզում, սոված մարդ էր բռնել էինք, մի կտոր հաց տվեցինք։ Մտահոգիչ է, բայց իրենց ասելվ փախել են, հալածեն են իրենց այդտեղ»,-ասաց Արմեն Բեգլարյանը։

Թե ինչպես են ադրբեջացնի զինծառայողները կարողացել Նախիջևանի սահմանից 17 կմ հեռավորության վրա գտնվող Աշոտավան համայնք հասնել, Արմեն Բեգլարյանը տեղեկություն չուներ, մինչ այս պահը նաև Հայաստանի Պաշտպանության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ չեն հաղորել; ՊՆ-ից միայն հայտնել են, որ գիշեր ժամը 1-2 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող: Ըստ գերատեսչության՝ ձերբակալված ադրբեջանցին ասել է, թե իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Մինչ Հայաստանի անվտանգային մարմինները լռում են ու թշնամու երկրորդ զինծառայողին հայտնաբերելու և չեզոքացնելու մասին տեղեկություններ չեն հայտնում, Սիսիանի գյուղերի բնակիչներն անհանգիտս վիճակում են։

Աշոտավանի վարչական ղեկավարն ասաց, որ իրենց գյուղում ադրբեջանցուն ձերբակալելուց հետո ուժայինները՝ ոստիկանությունն ու Զինված ուժերը ծառայություն են իրականացնում։ Բեգլարյանը նշում է՝ գյուղը 500 բնակիչ ունի, բայց դեռ ոչ ոք նման իրավիճակի ականատես չէր եղել։ Նա մտահոգիչ է համարում ստեղծված իրավիճակը, որ թշնամին կարողանում է ներթափանցել Հայաստանի խորքերը, բայց նշում է՝ աշոտավանցիները տագնապած չեն։ «Ամեն ինչ նորմալ է, ոչ մի բան չկա։ Խուճապ, տագնապ չկա, հսկողություն կա գյուղում»,-ասաց նա։

Պաշտպանության նախարարությունը դեռ չի հստակեցնում, թե ձերբակալված զինվորականի հետ ինչպե՞ս են վարվելու։ Նշենք, որ Բաքվի բանտերում անպարդկային պայմններում միայն պաշտոնական տեղեկություններով 33 հայ գերի է պահվում։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest