ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

Օսմանին նաև հանդիպումներ կունենա խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Ըստ հաղորդագրության՝ ԵԱՀԿ գործող նախագահի այցի հիմնական նպատակը կլինի ԵԱՀԿ-ի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդումը, անվտանգության առկա մարտահրավերների լուծումը և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկխոսության միջոցով խաղաղության ու կայունության խթանումը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest