Սան Դիեգոյի շրջանային վերահսկիչ խորհուրդն ապրիլի 4-ին միաձայն ընդունել է հռչակագիր՝ 2023 թ.-ի ապրիլի 24-ը հայտարարելով Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ասպարեզ»-ին:

Հռչակման արարողությունը վարում էր Սան Դիեգոյի շրջանային տեսուչ Ջոել Անդերսոնը խորհրդի նախագահ Նորա Վարգասի հետ միասին: Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու հովիվ վերապատվելի Բագրատ Բերջեկյանը, համայնքի ակտիվիստ և փաստաբան Ջոն Դադյանը, Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու խորհրդի անդամ Քեթի Քասարջյանը և Սան Դիեգոյի շրջանային դատախազ Սամեր Ստեֆանը:

Վերապատվելի Բերջեկյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Սան Դիեգոյի շրջանային վերահսկիչ խորհրդին Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար՝ հատկապես հաշվի առնելով Արցախի հայ բնակչության էթնիկ զտումների և ցեղասպանության վերահաս սպառնալիքը, որի պատճառն Ադրբեջանի շարունակական շրջափակումն ու ագրեսիան է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest