Երեկվա տեղի ունեցածը պատմական խայտառակություն էր և, ես համարում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասանը։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ոտնահարեցին մյուս թեկնածուի իրավունքները, խախտեցին ԱԺ պատգամավորի էթիկայի վարքականոնի բոլոր նորմերը, սահմանափակեցին խոսքի ազատությունը: Մենք քննարկել ենք և առաջին քայլով Գլխավոր դատախազին գրություն ենք ուղարկելու և պահանջելու ենք քրեաիրավական բնույթի գնահատական, որովհետև կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, և նա պետք է պատժվի, որովհետև այն սպառնալիքների համար, որոնք նա անթաքույց հնչեցնում էր թեկնածուի հասցեին, այդ թվում՝ նաև իմ հասցեին, նա պետք է պատժվի:

Երկրորդ քայլը, որ անելու եմ, թարգմանելու եմ և միջազգային գործընկերներին ուղարկեմ հանձնաժողովի նիստի սղագրությունը, որ նրանք հասկանան՝ ժողովրդավարական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինչ մթնոլորտում է առաջադրվում և մերժվում ընդդիմության թեկնածուն», -հայտարարել է Թովմասյանը։

Նշենք, որ ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանի քվեարկության հարցն էր քննարկվում, ՔՊ խմբակցության պատգամավորները, մասնավորապես, Արթուր Հովհաննիսյանը սպառնալիքներ էին հնչեցնում ընդդիմության ՄԻՊ թեկնածուի հասցեին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest