ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության գործելաոճը Լոռու մարզում։

Արդեն մեկ տարի է, ինչ մեկնարկել են պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման աշխատանքները։ Թեև խոստացված ռեֆորմներին և մարդակենտրոն պարեկային ծառայություն ունենալու խոստմանը, բազմաթիվ են բողոքները և դժգոհությունները պարեկների վարքի և ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի վերաբերյալ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է, որ այն քաղաքացիները, հատկապես Լոռու մարզի բնակիչները, ովքեր պարեկայն ծառայողների կողմից նկատել են իրենց կամ մյուսների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք (ցանկացած տեսակի), կարող են այդ մասին հայտնել կազմակերպությանը ։

ՀՔԱՎ-ը շարունակաբար բարձրաձայնում է պարեկային ծառայության և, առհասարակ, Ներքին Գործերի Նախարարության բարեփոխումների տապալման մասին։ Թեմային առնչվող նյութերը՝ ԱՅՍՏԵՂ ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest