ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովի հետ զրույցում մտահոգություն է հայտնել ադրբեջանական ռազմական տեղաշարժերի կապակցությամբ ու նշել, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է այս խնդրի լուծման համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդն այսօր առավոտյան զրուցել է արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ և մտահոգություն հայտնել ադրբեջանական ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Ինչպես քարտուղարը ևս բազմիցս խոսել է այս մասին, ուղիղ երկխոսությունն առանցքային է այս խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու համար։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ գործընկերների ու բազմակողմ կազմակերպությունների հետ քննարկումներին»,-ասել է Պատելը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest