«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։ Այդ մասին հայտարարել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Իշխանական պատգամավորն ասել է, որ հունվարի 23–ից հետո, երբ ՄԻՊ–ի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Քրիստինե Գրիգորյանը, մանրակրկիտ դիտարկել են տարբեր թեկնածուների ու փորձել գտնել լավագույն թեկնածունին։

«Մենք համարում ենք, որ Անահիտ Մանասյանը իր մասնագիտական կարողություններով, արժեքային համակարգով, անցած ճանապարհով, այն թեկնածուն է, որը կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան»,– նշել է Հայկ Կոնջորյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest