Հայաստանի կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործման համար լիցենզիա ստացած  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ և Եվրասիական զարգացման բանկի եւ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ փետրվարի 22-ին համաձայնագիր է կնքել , որով սահմանվում է, որ բանկը «Լիդիան Արմենիա» ընկերութւանը 100 մլն ԱՄՆ դոլար վարկային փոխառություն է տրամադրում։

«Իր հերթին ընկերությունը պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շինարարությունն ու շահագործումն իրականացնել հանքարդյունաբերության ոլորտում առկա լավագույն միջազգային չափանիշներով, ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ նպաստել Ամուլսարի ազդակիր համայնքներում տեղական շուկայի զարգացմանն ու զբաղվածությանը», — ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։ ՀՀ կառավարությունն էլ անհատույց ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը, այլ կերպ ասած՝ փայ կմտնի հանքարդյունաբերող ընկերությանը։

Հիշեցնենք՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը նախատեսվում էր սկսել 2018-ին, բայց ջերմուկցիների եւ բնապահպանական կազմակերպությունների ճնշման ներքո հանքի ճանապարհը փակվեց, եւ ընկերությանը թույլ չտվեցին աշխատել։ Հիմա հանքարդյունաբերողը կառավարությանը բաժին է հասցրել, և վերջինս պնդում է՝ Ամուլսարի ոսկու հանքը բացվելու է, անտեսելով բնապահպանների և Ջերմուկի բնակչության դժգոհությունները, առանց անգամ հաշվի առնելու, որ Ամուլսարում հանքարդյունաբերութուն զարգացնելու նախագծի շուրջ 3 դատական գործընթաց կա։

Մեկը՝ ընդդեմ շրջակա միջավայրի նախարարության, երկրորդը՝ ըդդեմ տարածքային կառավարման նախարարության, որը սկսվել է 2015 թվականին «Էկոդար» և «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ների հայցով հանքարդյունաբերության թույլտվությունները անվավեր ճանաչելու պահանջով, ինչպես նաև 7 գնդևազցիների  հայցը կրկին նույն պահանջով։

Բոլոր գործերով պատասխանողը ՀՀ կառավարությունն է, որը չսպասելով գործերի ավարտին, երաշխավորու է, որ Ամուլսարի հանքը բացվելու է։  Արդյո՞ք կառավարությունը իրավունք ուն՞ի  չսպասելու դատական որոշումներին։ Հարցն ուղղեցինք բնապահպան փաստաբան Նազելի Վարդանյանին, որը վարչական դատարանում ներկայացնում է Գնդեւազի  բնակիչների շահերը։

«Իհարկե, իրենք իրավունք չունեն, որովհետև դատական երեք գործերը չեն ավարտվել և ոչ ոք  չի կարող կանխատեսել, թե ինչով կավարտվեն, բայց էկոնոմիկայի նախարարն ասում է, որ այս ծրագրին երաշխավոր է և ապահովելու է։ Ինչպես ես երաշխավորում, եթե չեն ավարտվել դատական գործերը, եթե ճնշում  չեք գործադրելու դատարանների վրա։ Հիմա իրենք պետք է որոշեն, մենք անկախ դատարան ենք ունենալու, թե ցանկացած ժամանակ գործի են դնելու իրենց գրպանում եղած ճնշելու մեխանիզմը։ Ոչ միայն չավարտված դատական գործերի պայմաններում չպետք է կնքեն նման համաձայնագիր։ Այսօրվա պայմաններում , երբ թշնամու ներկայություն կա Ջերմուկի տարածքում, երբ բնապահպանական խնդիրներ կան, տեւտոնիկ անկայունություն կա տարածաշրջանում, ռիսկերն ավելի են մեծացել, քան տարիներ առաջ, և էկոնոմիկայի նախարարին պետք է աել, որ նա իր գույքով, ունեցվածքով պետք է պատասխան տա, եթե հանկարծ մի բան կատարվի, այլ չդնի բյուջեի վրա, որովհետև իրենց կարճատեսության, իրենց տգիտության հետևանքով է այս ամենը», — ասում է Նազելի Վարդանյանը։

Փետրվարի 22-ին վարչական դատարանում կայացավ Ջերմուկ խոշորացված համայնքի 19 բնակիչներն ընդդեմ Շրջակա միջավայրի նախարարության գործով դատական նիստը։ Նրանք դիմել էին  վարչական դատարան, պահանջելով ուժը կորցրած ճանաչել փորձաքննական եզրակացությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաարդյունաբերական համալիրի փոփոխված նախագծի վերաբերյալ և  ՀՀ բնապահպանության նախարարի  2016 թ. ապրիլի 29-ի  դրա հաստատումը։ 2019 թվականին ՀՀ վարչական դատարանը որոշում էր կայացրել մերժել հայցը։ Վերաքննիչ դատարանում հայցվորները բողոքարկել էին որոշումը, և վերաքննիչ դատարանը վերադարձրել էր հայցը վարչական դատարան։ Պատասխանող կողմն է շրջակա միջավայրի  նախարարությունը, երրորդ կողմն է «Լիդիան Արմենիան» ՓԲԸ-ն։

Որպես ապացույց հայցվորները ներկայացրվել են թթվային դրենաժով զբաղվող միջազգային մեծ ընկերությունների փորձագետների 4 եզրակացություն, որոնց համաձայն Ամուլսարում տեղանքի պատճառով թթվային դրենաժի կանխարգելումը հնարավոր չի լինելու, և մեծ է հավանականությունը, որ ոսկու կորզման հետևանքով ծանր մետաղները անկառավարելի ձևով կաղտոտեն աղբյուրների ջրերը, հողի շերտը, կներթափանցեն  Արփա գետ, որով կհասնեն Սևանա լիճ։

Ահա մի հատված գնդևազցիների շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանի փետրվարի 22-ին տեղի ունեցած դատական նիստից։   վարչական դատարանում իրավաբա Նազելի Վարդանյանի, «Ջրերի քիմիական որակի վրա ազդեցությունների էֆեկտներն ու  մաշտաբները ՇՄԱԳ ում և ծրագրում թերագնահատված են,  ազդեցության ոչ բոլոր գործոններն են քննարկված, ոչ բոլոր գնահատականներն են լիարժեք․․․ Շատ մեծ է հնարավորությունը, որ ջրերի էկոլոգիական հավասարակշռությունը հանքի շահագործման ընթացքում կխաթարվի»։

Հայկ Ալումյանին հարցրեցինք՝ կառավարությունը մտել է Ամուլսարի բնիզնեսի մեջ, համաձայնագիր է ստորագրել «Լիդիանի» հետ, հիմա եթե դատարանը բավարարի ձեր հայցը, ի՞նչ են անելու։

«Ոչինչ։ Կառավարությունը պետք է ենթարկվի դատարանի որոշմանը։ Կառավարության եզրակացությունը չեղյալ է համարվելու և հանքը չի շահագործվելու։ Կառավարությունը այս միակ եզրակացությունն է պատվիրել։ Փորձագետները համարյա բոլոր հարցերին տվել են բացասական պատասխաններ՝ որ այսինչ հարցը չի քննարկվել, այնինչ կետը՝ խախտվել է,  այսինչ գործոնը չի գնահատվել, սա՝ չի ուսումնասիրվել, հաշվի չի առնվել՝ 13, կամ 14 հարց է տրված ու բոլորին, բացի մեկից, բացասական պատասխաններ», — ասում է Հայկ Ալումյանը։

Գուցե, վստա՞հ են, որ իրենց օգտին է որոշում լինելու՝ Forrights.am-ի հարցին փաստաբանը պատասխանում է․ «Ես չէի ցանկանա այդպես մտածել, որ դատարանի վրա ճնշում կլինի: Մի բան նշեմ միայն՝ եթե սա իրավական պետություն է, ինչո՞ւ իշխանությունները թքած ունե ն  ՀՀ վարչական դատարանում քննվող Ամուլսարի 8 տարվա գործի վրա»։

Հաջորդ դատարան նիստն Ամուլսարի գործով նշանակված է մարտի 15-ին։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest