Սիսիանի դիրքերում 2022-ի ամռանը մահացած Պալյան Պողոսյանի հարզատներն այսօր փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհի Ազատանի ճանապարհահատվածը։ Բողոքի այդ ակցիայով նրանք պահանջում են հանդպում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Պալյան Պողոսյանը մահացել էր զորամասում հրդեհի հետևանքով ստացած այրվածքներից Ընտանիքի անդամների փոխանցմամբ՝ այս ամիսների ընթացքում որդու մահվան հանգամանքերի վերաբերյալ դեռ պարզաբանումներ չեն ստացել։

Ծնողները ասացին, որ այսօր Պալյան Պողոսյանը պետք է զորացրվեր, մինչդեռ մինչ այմ իրենք նախաքննությունից որևէ տեղեկություն չունեն։

Այդուհանդերձ, ճանապարհը փակ պահելը երկար չի տևել, նրանք բացել են, բայց միևնույն է՝ նախարարի հետ հանդիպման պահանջը պնդելու են։

Ավելի վաղ, Պալյանի ծնողները Forrights.am-ին տված հարցազրույցում պնդել էին, որ իրենց որդին զոհվել է հրամանատարական կազմի անտարբերության պատծառով։ Ըստ նրանց՝ Պալյան Պողոսյանը այրվածքներ ստանալուց հետո 5-6 ժամ մնացել է դիրքերում՝ առանց համապատասխան բուժօգնության։

«Ուշացումով հասցրել են Սիսանի հոսպիտալ, հետո Երևանի հիվանդանոց։ Մենք խիստ կասկածում ենք, որ առաջին օգնություն է ցուցաբերվել։ Առաջին օգնություն այնտեղ ընդհնարապես չի եղել, առաջին օգնության պարագաներ չեն եղել։  Չեն կարողացել կապի դուրս գալ, կապ չեն ուեցել, քնած են եղել մարդիկ։ Ոչ սվյազ են ունեցել, ոչ аптечка են ունեցել, ոչ բալոնչիկներ են եղել, հեչ բան չեն ունեցել»,-մեզ հետ զրույցմ ասել էին ծնողները՝ ավելացնելով, որ Պալյանի վրայի կրակը փորձել են ջրի և հողի միջոցով հանգցնել։

Pin It on Pinterest