Պաշտպանության նախարարությունն նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, որի համաձայն նախատեսվում է 2023 թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր­տային պար­տա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:

Ըստ նախագծի՝ վարժական հավաքներին այս անգամ նախատեսվում է ներգրավել մինչև 2648 քաղաքացու, որոնցից 2364-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային «մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական», հրթիռահրետանային մասնագիտություններով:

Վարժական հավաքներ անցկացվելու են հետևյալ փուլերով.

2023 թվականի մայիսի 2 – 26-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացի, որոնցից 320-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

2023 թվականի մայիսի 16-ից հունիսի 9-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացի, որոնցից 320-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

2023 թվականի մայիսի 31–ից հունիսի 24-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 703 քաղաքացի, որոնցից 628-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 41-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

2023 թվականի հունիսի 6 – 30-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 876 քաղաքացի, որոնցից 788-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 37-ը` ավագ ենթասպայական կազմի, 51-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

2023 թվականի հունիսի 12-ից հուլիսի 6-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացի, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 14-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest