Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 45 000-ը, գրում են տեղական լրատվամիջոցները։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության՝AFAD-ի տվյալներով՝ զոհերի թիվն այս պահին 45 089 է։

Գերատեսչությունը նշում է, որ որոնողական աշխատանքներին մասնակցում է Թուրքիայի և այլ երկրների համապատասխան ծառայությունների շուրջ 6300 փրկարար։ Աշխատանքներում ներգրավված են նաև AFAD-ի ավելի քան 234 000 աշխատակիցներ, ոստիկաններ, զինվորականներ և կամավորներ։ Ավերիչ երկրաշարժից հետո մինչ օրս տուժած շրջաններում գրանցվել է ավելի քան 11 000 հետցնցում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest