2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում 8101 զոհ է գրանցվել, 21 580 մարդ էլ վնասվածքներ է ստացել, հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Մահացածների թվում են 3584 տղամարդ, 2127 կին, 256 տղա և 201 աղջիկ, ինչպես նաև 31 երեխա և 1902 մեծահասակ, որոնց սեռը չի հաջողվել պարզել: «Քաղաքացիական բնակչության զոհերի մեծ մասը գրանցվել է մեծ հեռահարությամբ հրթիռների, ծանր հրետանու, ռեակտիվ կայանքների հարվածների, ինչպես նաև ավիահարվածների հետևանքով», – ընդգծել է ՄԱԿ-ը:

Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը նշում է, որ զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է, քանի որ որոշ վայրերից, որտեղ ինտենսիվ մարտեր են եղել, տեղեկությունների ստացումն ուշանում է։ Խոսքը վերաբերում է, օրինակ, Մարիուպոլին (Դոնեցկի մարզ), Լիսիչանսկին, Պոպասնային և Սևերոդոնեցկին (Լուգանսկի շրջան)։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest