Ազատ գյուղի զորամասի կացարանում զոհված 15 զինծառայողի ծնողները կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Ի պատասխան մեր կողմից նախապես ներկայացված դիմումի, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից ստացել եմ պաշտոնական գրություն, որով հայտնվել է, որ ս․թ․ մարտ ամսին կկազմակերպվի ՀՀ զինվորական դատախազի և Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը։

Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջել էին նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարարի հետ, սակայն վերջիններս, ըստ էության, այս փուլում նպատակահարմար չեն համարել հանդիպել ծնողների հետ։

Զոհված զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու և հաստատակամ են, որպեսզի կազմակերպվի հանդիպում վարչապետի և պաշտպանության նախարարի հետ՝ վերջիններիս կողմից ծնողներին պարզաբանումներ ներկայացնելու համար»,- գրել է Նորիկյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest