ՄԱԿ-ի Արդարադատության իջազգային դատարանի ընդունած որոշումը չկատարելը ունենում է քաղաքական հետևանքներ։ Այս մասին այսօր «ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները» թեմայով ասուլիսում հայտարարել է ՀՀ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով, հնարավոր է՝ հիմա էլ կան, բայց միգուցե տեսանելի չեն։ «Քաղաքական հետևանքներ, բնականաբար, լինում են, երևի հիմա էլ կան, միգուցե շատ տեսանելի չեն։ Առնվազն գնահատականի տեսքով հետևանք լինում է, իսկ գնահատականի տեսքով հետևանքն էլ արդեն քաղաքական հետևանքն է։ Այդ հետևանքների ակումուլյացիայի արդյունքում էլ արդյունք ենք ստանում: Երբ 10-15 պետություններ սկսում են նույն բանը պնդել կամ միջազգային կազմակերպությունները կոչ անել, դա ձնագնդի էֆեկտով կարող է հասնել ինչ-որ արդյունքների: Ճանապարհը սա է»,- հավելել է Կիրակոսյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest