2 տարի առաջ այս օրերին, ավելի ստույգ՝ փետրվարի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ  հրապարակվեց «Սասնա ծռեր» կուսակցության 10 անդամների գործով դատավճիռը: Ակտիվ քաղաքական գործիչ, իրավաբան, պահստազորի գնդապետ,  «Բևեռ» շարժման խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը, որը 90-ականների վերջից պայքարել է ավտորիտարիզմի դեմ,  դատապարտվեց 7 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման:

«Վարուժանը ազատազրկվել է 9 տարի 6 ամիս ժամկետով, որից 2 տարի նախնական քննության ժամանակ է կալանք կրել, հետագայում արգելանքի (կալանքի) է վերցվել անցած տարի մայիսի 28-ի տոնական օրը և այդ պահից սկսած պետք է ևս 7 տարի և մոտ 5 ամիս մնա ազատազրկված։ Ես հավատում եմ, որ ինքը ավելի շուտ կազատվի», — Forrights.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Կարելի է ասել, որ Վարուժան Ավետիսյանը անընդունելի քաղաքական գործիչ էր թե Սերժ Սարգսյանի ռեժիմի, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, թեև նրա կերպարը ոչ մի կերպ չի ասոցացվում հանցագործության հետ, և մարդկանց գիտակցության մեջ նա զուսպ մտավորական անձնավորություն է, որը ոչ մի հանցավոր արարք չի գործել, բայց բանտում է իր քաղաքական հայացքների համար։

«Կարծիք կա, որ եթե մեզ բանտում ամեն օր չեն խոշտանգում, հաց ու ջրից չեն զրկում, մենք կարողանում ենք հայտարարություններ հրապարակել, ուրեմն համագործակցում ենք ռեժիմի հետ կամ էլ որևէ արժեք չունենք։ Հիմա համակարգը փափուկ ուժի զգալի բաղադրիչով է հիբրիդային պատերազմ մղում մեր ժողովրդի ու պետականության դեմ։ Սակայն ժամանակին համահունչ չլինելու և թուլության, սպառվածության պատճառներով ռեժիմի վարած հիբրիդային պատերազմն ավարտվելու է նրա հիբրիդային պարտությամբ», — գրում է Վարուժան Ավետիսյանն «Արմավիրի» բանտից 2017 թվականի սեպտեմբերի 3-ի բաց նամակում։

Իսկ Փաշինյանին արդեն հետհեղափոխական հանրահավաքներից մեկում ասու է․ «Մի խաբվիր քո շուրջը հավաքված քծնող ցինիկներին, որնոք քեզ համոզում են, թե դու ամենակարողն ես»։

Անցյալ տարի, նոյեմեբերեին Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը  կտրուկ վատացել էր։ Հազվագյուտ երիկամային հիվանդությունը, որով տառապում է Ավետիսյանը, սրացման փուլում էր, և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ գտնվում է Ավետիսյանը, նրան պահելը վտանգավոր էր դարձել, նա պարբերաբար նոպաներ էր ունենում։ Ընկերները, փաստաբանը, իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանն ու Նինա Կարապետյանցը դիմեցին տարբեր ատյաններ, պահանջելով, որ Ավետիսյանին ազատեն պատժի կրումից, քանի որ նրա հիվանդությունն անհամատեղելի է կալանքի հետ, որ գոնե արտերկիր տանեն նրան Հայաստանի համար անմատչելի հետազոտությունների և բուժումների ։ Սակայն կառավարությունն անդրդվելի էր։

«Հիվանությունը չի համապատասխանում կառավարության թիվ 125 որոշման չափանիշներին, այսինքն՝ պատժի կրման արգելք չկա», արտերկիր հետազոտման տանելու ընթացակարգ նույնպես չկա — պատասխանում էին  Արդարադատության նախարարությունից։Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը այն ժամանակ՝ 2022 թվականի նոյմեբրեին, սկսեց թղթեր հավաքել միջգերատեսչական հանձնաժողովի դիմելու, որը կարող էր եզրակացություն տալ Ավետիսյանի առողջական վիճակի վերաբերյալ և որով հնարավոր կլիներ դիմել դատարան և դատական կարգով հասնել նրան, որ Ավետիսյանին ուղարկել արտերկիր հետազոտման և բուժման։ Սակայն  դատախազութունը հրաժարվում էր համապատասխան փորձաքննություն նշանակել առանց որևէ պատճառաբանության։

Մենք հետաքրքրվեցինք փաստաբանից, թե ի վերջո, ստացավ պատասխան դատախազությունից և ինչպիսին է այժմ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը։

«Վարուժանի առողջական վիճակը ներկայումս կայուն է։ Ձեր ասած  փորձաքննությունը չնշանակվեց և  ըստ էության չի կատարվել։ Դատախազությունը միջնորդությունը ուղարկեց քրեակատարողական բժշկության կենտրոն, որտեղից էլ ստացանք երկտողանոց գրություն, որ հիվանդությունը պատժի կրման հետ անհամատեղելի չէ։ Այլ ոչինչ չարեցին և չպատասխանեցին», — հայտնում է Արայիկ Պապիկյանը։

Նա վստահեցնում է, որ Վարուժան Ավետիսյանը բանտում ոչ մի րոպե չի կորցնում ու շարունակում է աշխատել։ «Չեք պատկերացնի, թե բանտում ինչ աշխատանք է կատարում։ Անընդհատ գրում է, բանտային ժամանակի ամեն րոպեն փորձում է օգտագործել արդյունավետ, Նոր Հայաստան պետության ստեղծման/կառուցման շուրջ գրառումներ է անում։  Թե ինչ վերջնական տեսք կստանա այդ աշխատանքները չեմ կարող ասել, բայց միշտ հանդիպելիս տեսնում եմ, որ մեծ ծավալի գրառումներ է կատարել, դրանց որոշ մասը նաև քննարկում ենք։ Այն կապ չունի անձերի հետ։ Վարուժանը մտքի տիտան է, իսկ հիմա չեն կարողանում հանդուրժել խելացի մարդկանց առկայությունը», — համոզված է փաստաբանը։

Պաշտոնապես համարվում է, որ Հայաստանում 2018 թվականից հետո քաղբանտարկյալներ չկան։ Այս մասին բազմիցս հայտարարել են իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքզացիական պայմանագիր» կուսակցությա ներկայացուցիչները։ Այս մասին 2022 թվականի հունվարի 24-ին հայտարարել է նաև նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը։  Միջազգային կարծիքն այլ է։ Օրինակ, ըստ ԱՄՆ պետական դեպարտամենտի կազմած Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության 2020 թվականի զեկույցի, «Հայաստանում քաղբանտարկյալների կամ կալանավորների առկայության մասին հավաստի հաղորդագրություններ չկան»:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest