Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին ժամանում է տարածաշրջան՝ այցը սկսելով Հայաստանից:

«Վերադառնում եմ տարածաշրջան Մյունխենում առաջնորդների հանդիպումից հետո մի շարք խորհրդակցությունների համար, սկսելով Երևանից: Ակնկալում եմ լավ հանդիպումներ առավոտյան», — Թվիթերում գրել է Կլաարը:

Մյունխենում՝ Անվտանգության համաժողովի շրջանակում, շաբաթ օրը կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest