Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այդ մասին տեղեկացնում է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը:

«Ուրախ եմ, որ Ներքին գործերի նախարարությունը կառուցողական և արդար կեցվածք է դրսևորել: Փաստաբանը պետք է պաշտպանված լինի ցանկացած միջավայրում, առավել ևս ոստիկանության բաժիններում: Փաստաբաններով ուշադրության կենտրոնում ենք պահելու այս խնդրով հերթական զարգացումները, այդ թվում՝ քրեական գործի ընթացքը», -իր ֆեյսբուքյան էջում նշել է Զոհրաբյանը՝ հրապարակելով ոստիկանությունից ստացված նամակի պատճենը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest