ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 17-ին անակնկալ այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։
ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այցի ընթացքում նախարար Պապիկյանը ստուգել է օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների և պարապմունքների ընթացքը, հետևել կուրսանտների դասապրոցեսին։

Նախարարը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնանյութական միջոցներով հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին, ինչպես նաև՝ ընթացող վերանորոգման աշխատանքներին։

Զրուցելով ռազմական համալսարանի ղեկավար կազմի հետ և քննարկելով ուսումնական գործընթացին առնչվող մի շարք հարցեր՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ զինվորական ծառայության գրավչության բարձրացման, ռազմական կրթությունն առավել գրավիչ դարձնելու ուղղությամբ արդեն իսկ ներդրվել են նոր ծրագրեր, բարեփոխումները լինելու են շարունակական։

Pin It on Pinterest