Հակառակորդի կողմից նախօրեին հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը բավարար է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմանում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալով, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest