Հակառակորդի կողմից նախօրեին հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը բավարար է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմանում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալով, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։