Ազգային ժողովը այսօր կայացած քվեարկության արդյունքներով տվեց համաձայնություն ՀՀ գլխավոր դատախազությանը հետապնդում հարուցել Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ: Սա նշանակում է, որ պատգամավորը զրկվում է պատգամավորական անձեռնմխելիությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար ԱԺ է ներկայացվել երեք միջնորդություն, որից մեկը՝ գաղտնի:
Առաջին միջնորդությանը 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ քվերակող պատգամավոր չի եղել:
2-րդ միջնորդությանը 107 պատգամավորներից մասնակցել է 66 պատգամավոր, կողմ են քվեարկել 66-ը:
3-րդին 107 պատգամավորներից մասնակցել են 68-ը, կողմ է քվեարկել 68 պատգամավոր:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: