Այսօր Ազգային ժողովում մեկնարկած հերթական նիստերի օրակարգում է նաև  «Հայաստան» խմբակցության առաջարկած «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու վերաբերյալ նախագիծը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր նիստերի մեկնարկեին հայտարարեց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է  հասարակական հետաքրքրություն ներկայացնող Հայաստանի Զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ  թեմայով քննարկումներն անցակցել ԱԺ փակ նիստում։

Այս առաջարկությունն ընդունվեց 64 կողմ ձայնով։ Նախագծով առաջարկվել է  հարակից զեկուցման հնարավորություն տալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրենք կողմ են այս առաջարկին։ 65 կողմ, 3 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest