ՀՀ ազգային հերոս, գնդապետ Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Գարեգին ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար», -նշվում է ՀՀ նախագահի հրամանգրում:

Հիշեցնենք՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը ազատվել էր պաշտոնից Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի դեպքից հետո:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest