Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Այդ մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Վահրամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից», -նշվում է հրամանագրում:

Նկատենք, որ Վահրամ Գրիգորյանը պաշտոնանկ է արվել Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում բռնկված հրդեհի մասին տեղեկությունից հետո, երբ պարզ էր դարձել, որ հրդեհի հետևանքով 15 զինծառայող մահացել է, իսկ 3-ը ծանր վիճակում են:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest