Միացյալ Նահանգները մտահոգված է մնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն երեք շաբաթից ավելի` ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ, հայտարարում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը այս ընթացքում կրիտիկական օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անմիջապես վերականգնել մուտքը [միջանցք]», — Թվիթերում գրում է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Pin It on Pinterest