Այսօր համաժողովրդական հանրահավաքը Ստեփանակերտի Վերածծնդի Հրապարակում դադարեց։ Փոխարենը Երևանից Ստեփանակերտի ուղղությամբ մեկնարկել է ավտոերթ, որի նախաձեռնողները Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ անհրաժեշտ է վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով։

հայտարարել էին, որ պատրաստվում են  արցախցի երեխաներին ամանորյա նվերներ հանձնել։

Հիշեցնենք, Արցախի բնակիչները արդեն երկու շաբաթ է, շրջափակման մեջ են, կտրված են աշխարհից, զրկված են տեղաշարժվելու հնարավորությունից։ Դեկտեմբերի 12-ի առավոտից Շուշի-Քարին տակ խաչմերուկում իրենց բնապահպան անվանող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, պահանջելով փակել Կաշենի ու Դրմբոնի հանքավայրերը։

Հայաստանու և ԱրցախումՆրանք պարբերաբար մարդիկ հավաքներ ու  ցուցյեր են անցկացնում, ԶԼՄ-ների և սոցցանցերի միջոցով պահանջում են բացել կյանքի ճանապարհը, որն Արցախը միացնում է աշխարհին։ Արցախցիների պահանջն ուղղված է միջազգային հանրությանը, և նրանց ձայնը, կարծես, տեղ է հասնում։

Երեկ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտության   մասին՝ Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար․  «Միջանցքի հասարակական կարգի ու անվտանգության ապահովման համար պատասխանատու դեմքերը բոլոր անհրաժեշտ քայլերը պետք է անեն այս ճանապարհով տեղաշարժն անհապաղ վերականգնելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար»։

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով նախկինում Հայաստանից օրական 400 տոննա բեռ էր գնում Արցախ։ Այժմ, զրկվելով պարենից և մթերքից արցախցիները կանգնած են սննդային դիֆեցիտի առաջ։ Քչերն են պատրաստվում Ամանորը նշել։ Մարդիկ մի կերպ են օրվա սնունդը հայթհայթում։ «Ամանորը նշելու տրամադրություն չկա։ Մի քանի հոգի կնշեն ու վերջ», — ասում է արցախցի լրագրող Կարեն Շիրինյանը։

Նախատոնական նա բազմաթիվ լուսանկարներ է ստացել արցախցիներից, որոնց վրա  բազմապատկված թվերով գնապիտակներն են։ Արևածաղկի ամենաէժան ձեթի 1 լիտրը արժե 1300 դրամ, իսկ մակարոնեղենի կիլոգրանը 550-600 դրամ է։ Կես կիլո կիսաֆաբրիկատ պելմենները, որոնք փրկություն են այս օրերին , վաճառվում են 1100 դրամով։ Կրկնակի թանկացել են մանկական տակդիրները։ Ամենահասարակ, 150 դրամանոց տակդիրն արժե 280 դրամ։

Դեղատները դեղերը բաց են թողնում սահմանափակ քանակությամբ՝ 10 կոճակ, կամ մի տուփ, որ հերիքի բոլորին։ Դեղատներում զգացվում է մանկական կերերի, կաթնախառնուրդների ու տակցդիրների պակաս։

«90 դրամանոց զուգարանի թուղթը 250 դրամ է,ու այն դեպքում,երբ ճանապարհը փակ է։ «Նուրոֆեն ֆորտե» դեղամիջոց ը, որը հակաբորբոքային, ջերմիջեցնող, ցավազրկող մեծ պահանջարկ ունեցող դեղ է, հիմա վաճառվում է տուփը 2400 դրամ, մինչդեռ առաջ 1000 դրամ էր», — ասում է Կարենը։

Կարեն Շիրինյանը լուսանկարներն ու ահազանգերն ուղարկել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին և Արցախի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։ Պետնախպարարն արձագանքել է, մի քանի տնտեսվարողներ տուգանվել են գների չպատճառաբանված  բարձրացման համար։ Հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել «Քրիստինե Իսկանդարյան» ընկերության դեմ։

Ընկերության ներկայացուցիչը  հեռուստատեսությամբ երկու անգամ ներողություն  է խնդրել ու խոստացել է հետ վերադարձնել դեղերի նախկին  և ներկա գների տարբերությունը այ ն գնորդներին, ովքեր դժգոհ են։

Այս օրերին անգամ գլխավոր տոնածառը, որը գտնվում է Ստեփանակերտի Վերածննդի Հրապարակում, չեն զարդարել։ Միայն լույսեր են վառել Շահումյանի անվան օղակաձև այգու բ նական եղեվնու վրա, որ փոքրիկներին չզրկեն տոնից։ Իսկ Ստեփանակերտի քաղաքապետարանը հատուկ հորդորել է ԶԼՄ-ներին չշփոթել այս երկու  տոնածառները։

«Ձեզնից շատերը, — դիմում է քաղաքապետարանը լրագրողներին, —  արտատպելով մեր հրապարակումը, տարածել եք Ստեփանակերտի գլխավոր տոնածառի լուսանկարը, որը չի տեղադրվել 44-օրյա պատերազմից ի վեր, և որի ավանդական հասցեն Վերածննդի հրապարակն էր: Կրկնում ենք՝ Քաղաքային իշխանության սույն որոշումը միմիայն պայմանավորված է փոքրիկ արցախցիներին տոնական տրամադրություն հաղորդելու ցանկությամբ: Խնդրում ենք, առավելևս այսօրվա բարդ իրավիճակում, Արցախի վերաբերյալ նյութեր տեղադրելիս լինել շատ ավելի ուշադիր»։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest