Ադրբեջանի համակարգված գործողությունները, ներառյալ՝ քաղաքացիական բնակչության և կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից նախօրոք պլանավորված օպերացիա է: Այդ մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հունանյանն ընդգծել է, որ Ադրբեջանի այդ քայլը նպատակ ունի վնասել քաղաքացիական բնակչությանն ու մասշտաբային հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest