Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր այցելել է Զինվորական դատախազություն և ներկայացրել նորանշանակ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանին:

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև պատերազմական հանցագործությունների քննությանը և ընդգծել, որ քրեական վարույթների քննության ժամկետների հետ կապված խնդիրը պետք է քննչականների հետ համատեղ հաղթահարել՝ շեշտելով, որ «մեր ու ձեր չկա»:

«Շատ եմ կարևորում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ գործերի քննությունը: Խնդիրները շատ լավ եք պատկերացնում, դրանք շատ են, և թեև վերջերս շտապողական, երբեմն անզուսպ վարքագիծ է դրսևորվում, բայց կարևորը հետևողական աշխատանք ապահովելն ու գործերով տրված հանձնարարականները կատարելն է, որից հետո կքննարկենք ու կհասկանանք այդ գործերի թե՛ որակումների հարցերը, թե՛ հետագա քննության հնարավորությունները»,- ամփոփելով խոսքը՝ նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest