Դեկտեմբերի 21-ին ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հետ։

Տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ընթացքում ամփոփվել են ընթացիկ տարում իրականացրած աշխատանքները, հյուրերին ներկայացվել է բրիֆինգ ՀՀ անվտանգային միջավայրի և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։ Նշվել է, որ 2023թ-ին ակնկալվում է առավել դինամիկ համագործակցություն ռազմադիվանագիտական ոլորտում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest