«Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել սարսափելի հումանիտար հետևանքների», — հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

«Անկախ նրանից, թե ով է փակում ճանապարհը, Ադրբեջանի իշխանությունները և այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ մուտքը բաց մնա՝ ապահովելու համար ազատ տեղաշարժը և հիմնական ապրանքների ու ծառայությունների հասանելիությունը։ Որքան երկար տևի հիմնական ապրանքների մատակարարումների և ծառայությունների խափանումը, այնքան մեծ կլինի վտանգը քաղաքացիական անձանց համար», — ընդգծել է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest