Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել:

«Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներն ու հարազատներն իրենց հուզող խնդիրները, առաջարկություններն արձանագրելու և միջգերատեսչական հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբին փոխանցելու նպատակով կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում զանգահարել 096-02-09-31 հեռախոսահամարով»,- նշված է ԱԱԾ հայտարարության մեջ:

Pin It on Pinterest