Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում՝ Լաչինում տիրող հումանիտար իրավիճակի համար, հաղորդում է Vaticannews-ը։

«Ինձ անհանգստացնում են մարդկանց հումանիտար անկայուն պայմանները, որոնք ձմեռային սեզոնի ընթացքում գտնվում են հետագա վատթարացման վտանգի տակ», — ասել է նա:

Հրապարակման մեջ նշվում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում շուրջ 120 հազար մարդ, ներառյալ՝ 30 հազար երեխա մեկուսացված է, զրկված սննդից, դեղորայքից և կենսական անհրաժեշտության այլ կարիքներից։

Կիրակի օրը Հռոմի Պապը բոլոր կողմերին կոչ է արել գտնել խաղաղ լուծում գտնել՝ հանուն մարդկանց բարօրության։

Pin It on Pinterest