Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

«Տեղաշարժի ազատության սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանն ու հումանիտար մտահոգություններ առաջացնում»,- հայտարարել է Եվրամիության Արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն՝ հավելելով, թե «այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն կողմերի երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»։

Եվրամիությունը նաև վերահաստատում է զսպվածություն ցուցաբերելու իր կոչը և պատրաստակամություն հայտնում աջակցել այդ ջանքերին։ Խոսնակի հայտարարությունում նաև նշվում է, որ Միությունը դեկտեմբերի սկզբից է լուրջ մտահոգությամբ հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Պետեր Ստանոն թվիթերյան գրառմամբ նշել է, որ Եվրամիությունը նաև մտահոգված է Ղարաբաղի գազամատարարակումը անջատելու մասին հաղորդումներով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest