ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գազ Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալդաոն ու Ադամ Շիֆը  հայտարարություն են  տարածել  Լաչինի միջանցքի փակման հետ կապված։

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Մտահոգիչ է, որ միակ դեպքը, երբ ադրբեջանական ժողովրդին թույլատրվում է ազատորեն բողոքել, այն է, երբ դա սպառնում է հայերի կյանքին։ Նրանց կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, կարծես թե, համակարգված է և նպատակ ունի փակել Արցախի սննդի, բժշկական պարագաների և տրանսպորտի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման միակ ուղին, էլ չենք խոսում Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժի հետագա սահմանափակումների մասին։

Լրացուցիչ զեկույցները նաև ասում են, որ Ադրբեջանը փակել է բնական գազի  մատակարարումը տարածքում քաղաքացիների համար, տասնյակ հազարավորների թողնելով առանց ջեռուցման, քանի որ ջերմաստիճանը նվազում է, ինչպես դա արել է արդեն  այս տարվա սկզբին՝ մարտին»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ այս ամենը հումանիտար ճգնաժամի պատճառ է դառնում Լեռնային Ղարաբաղում։

«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և մեր եվրոպացի գործընկերներին օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից ստեղծված այս  հորինված ճգնաժամը, ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ բազմակողմ խաղաղ գործընթացների միջոցով Ալիևին վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ և ապահովել այդ քննարկումներում Արցախի ժողովրդի ներգրավվածությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest